Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին պաշտոնից հեռացնելուց հետո, նույն հանձնաժողովի փոխնախագահ Ռուստամ Բաքոյանը, ով փորել է Թովմասյանի ոտքի տակը, իր հաղթանակն է տոնում խորհրդարանում: Նա, խմբակցության ղեկավար Կոնջորյանը, քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ու պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մեր աղբյուրի փոխանցմամբ, հիմա զբաղված են Ռուստամ Բաքոյանից հանձնաժողովի նախագահի կերպար կերտելով՝ «դասընթացներ» են պատրաստել՝ ինչպես նիստ վարել, ինչպես խոսել, երբ հայտարարություն տարածել:
Տեղեկացանք, որ Թագուհի Թովմասյանը իրեն պաշտոնազրկելուց 3 ժամ հետո ծառայողական ավտոմեքենան հանձնել է ԱԺ-ին: Եւ Բաքոյանն արդեն վարորդ է բերել, երեկվանից ծառայողական ավտոմեքենայով է շրջում, ինչը ՔՊ-ում ոչ միանշանակ է ընդունվել: Բացի այդ, երեկ, Հայկ Կոնջորյանի հետ նրա սենյակում քննարկել է ՄԻՊ հանձնաժողովի փորձագետների հարցը. ում, երբ հեռացնել: Քանի սույն հանձնաժողովի փորձագետները ՔՊ-ական չեն, որոշել են բոլորին ազատել, մաքրել հանձնաժողովը Թովմասյանի օրոք նշանակված բոլոր կադրերից՝ նրանց փոխարեն ՔՊ-ականների բերելով:
Իհարկե, օրենքով, Բաքոյանն իրավունք չունի որեւէ կադրային փոփոխություն անել, ինչպես չի արել օրինակ, Բաբկեն Թունյանը, ով Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահն է և Վահե Հակոբյանին նախագահի պաշտոնից հեռացնելուց հետո համակարգում է հանձնաժողովի աշխատանքները: Բայց Բաքոյանը մարտական է տրամադրված, Մարդու իրավունքների հանձնաժողովը պիտի իր կադրերով համալրի:
Այսինքն, Մարդու իրավունքների հանձնաժողովը դառնալու է միայն ՔՊ-ականների իրավունքների պաշտպանության հանձնաժողով:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: