կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-05 15:28
Իրավական

″Թաղի տղերքը″ գործի են անցել

″Թաղի տղերքը″ գործի են անցել

Ժամը 14-ի դրությամբ` ՀԱԿ-ն արձանագրել է մի շարք ընտրախախտումներ, որոնք հաղորդել է yerkir.am-ին: Ստորեւ ներկայացնում ենք դրանք:

 

1/33 ընտրատեղամասում քվեարկած ընտրողի մոտ հայտնաբերվել է անձնագիր, որում բացակայում է անձնագրի տրման ժամկետը:

 

2/30 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամներից մեկը քաղվածք է կատարում ստորագրված ցուցակներից եւ այդ տեղեկատվությունը տրամադրում տեղամասից դուրս գտնվող անհայտ մեկին:

 

9/33 ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամներից մեկը` ոմն Միլենա, ստուգում է ցուցակները և բացակայողների (չքվեարկածների) մասին տեղեկատվություն է տրամադրում դրսում հավաքված «թաղի տղաներին», որոնք առավոտվա 8:00-ից այնտեղ են, իսկ հանձնաժողովի նախագահը բազմիցս զգուշացնելուց հետո չի ցանկանում կամ չի կարողանում հեռացնել նրանց ընտրատեղամասի հարակից տարածքից: Այդ անձինք կազմակերպում են բացակաների «բերման ենթարկելը» ընտրատեղամաս: Այս վիճակը սկսվել է առավոտվա 8:00-ից շարունակվում է մինչ այժմ (15:00): ՀԱԿ-ի վստահված անձի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, որը նախագահը հրաժարվել է գրանցել գրանցամատյանում:

 

3/05 ընտրատեղամասում կուտակումներ են, մարդկանց միկրոավտոբուսներով բերում են քվեարկության:

 

3/06 ընտրատեղամասում դրսից մարդիկ են մտել եւ ստիպողաբար քվեարկել են տալիս տեղամաս մտած ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը ոստիկանության միջոցով փորձում է ճնշում գործադրել ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի վստահված անձանց վրա: