|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ապրիլի 20-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 221 դեպք, որից 106-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 29 հրդեհի, 11 փլուզման, վեց քարաթափման, մեկ սողանքի, մեկ առատ ձյան, մերկասառույցի և կարկուտի երեքական դեպք, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, չորս ինքնասպանության փորձ, ինչպես նաև 77 կենցաղային կանչ. տուժել է 56 մարդ:
Արձանագրվել է թունավորման ինը դեպք. տուժել է 19 քաղաքացի:
Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է չորս մահ:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 19 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 29 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 25 տրանսպորտային միջոց:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: