կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-11 14:40
Հասարակություն

Գրանցվել է 286 դեպք, որից 115-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Գրանցվել է 286 դեպք, որից 115-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ապրիլի 27-ից մայիսի 3-ն ԱԻՆ գրանցվել է 286 դեպք, որից 115-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 35 հրդեհի, վեց փլուզման, մեկ պայթյունի, յոթ քարաթափման, մեկ ուժեղ կարկուտի և երկու որոնողափրկարարական դեպք, 41 ճանապարհատրանսպորտային պատահար, 17 ինքնասպանության փորձ, ինչպես նաև 95 կենցաղային կանչ. տուժել է 71 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է երեք քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Արձանագրվել է թունավորման վեց դեպք. տուժել է 6 քաղաքացի:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 20 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 30 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 21 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: