Փոխարժեքներ
03 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ չի մասնակցել ՀՀԿ ԳՄ նիստին, սակայն, «Ժամանակ»-ի տեղեկություններով Աբրահամյանը Հայաստանում է։ Մեզ հաջողվեց պարզել, որ Հովիկ Աբրահամյանը որոշել է ռեյտինգային կարգով Արարատում ՀՀԿ-ից առաջադրել որդուն՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանին։ ՀՀԿ-ում այս նախաձեռնությանը դեմ են։
Հովիկ Աբրահամյանին կուսակցությունում հասկացրել են, որ կողմ կլինեն, եթե Արարատից հենց ինքը՝ Արգամիչն առաջադրվի։ ՀՀԿ-ի մեր աղբյուրները վստահ են, որ եթե նրան հաջողվի որդուն բերել ԱԺ, նրա ջանքերը կուղղվեն 2017-ի Երեւանի ավագանու ընտրություններում Արգամ Աբրահամյանին Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակը գլխավորելու աշխատանքներին»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: