կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-20 13:44
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աչքիդ ա երևում․ Արարատի մարզպետը՝ Քյարքին հանձնելու լուրի մասին

Ասվում է, որ Փաշինյանի՝ նոր հայտարարության ստորագրելու պարագայում, Արարատի մարզի Քյարքի բնակավայրը ևս հանձնվելու է Ադրբեջանին, ձեզ մտահոգո՞ւմ է այս հեռանկարը՝ հարցին ի պատասխան Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը վիրավորեց լրագրողին՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Աչքիդ ա երևում»,-նետեց նա։

Իմ աչքին չի երևում, Նիկոլ Փաշինյանն է ասում՝ հակադարձմանը, նա արձագանքեց․ «Ինքը տենց բան չի ասել։ Քեզ կտանեմ ընդեղ»։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը գրել էր, որ երեկ երեկոյան ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։ Նրա խոսքով, այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։ Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ ինքը ստորագրելու է այդ փաստաթուղթը, որն ամրագում է, որ դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի հիման վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Մինասյանը ահազանգում է, որ Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա է դարձրել Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի Քյարքի գյուղն Ադրբեջանին հանձնելը։