Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Բրիտանական ЕasyJet ավիաընկերության աշխատակիցները խնդրել են 4 ուղեւորի լքել ինքնաթիռը` թույլատրելի 300 կգ կշռի գերազանցման պատճառով: Բանն այն է, որ Airbus A319 ինքնաթիռի ուղեւորները մեծ մասամբ տղամադիկ են եղել. Լիվերպուլից Ժնեւ մեկնող ինքնաթիռում եղել է 135 տղամարդ եւ ընդամենը 19 կին: Մինչդեռ եվրոպական ավիաանվտանգության չափանիշներով` մեկ տղամարդ ուղեւորը միջինը պետք է կշռի 88 կգ, կինը` 70 կգ, երեխան` 35 կգ:
EasyJet-ի աշխատակիցները այդ 4 ուղեւորին առաջարկել են 150 դոլար` ինքնաթիռում տեղից հրաժարվելու համար: Հասկանալով, որ ոչ ոք չի ցանկանում լքել իր տեղը, մյուս ուղեւորները հավաքվել ու կրկնապատկել են առաջարկած գումարը:
Տղամարդիկ Ժնեւ են ուղեւորվել հաջորդ ինքնաթիռով` միաժամանակ հարստանալով 300-ական դոլարով: