կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-04 18:40
Աշխարհ

ԱՄՆ-ում բեռնակիրը թռել է ուղեբեռի խցիկում

ԱՄՆ-ում բեռնակիրը թռել է ուղեբեռի խցիկում

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ-Դուգլասի միջազգային օդանավակայանի բեռնակիր 45-ամյա Ռեջինալդ Գասկինը պատահաբար փակված է մնացել Վաշինգթոն ուղեւորվող օդանավի ուղեբեռի խցիկում: Արդյունքում տղամարդը առանց տոմսի հայտնվել է ԱՄՆ մայրաքաղաքում, հայտնում է CBS-ը: 

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 1-ին՝ Embraer 170 ուղեւորատար օդանավը թռել է Շառլոտի օդանավակայանից եւ 1,5 ժամ անց վայրէջք է կատարել Դալեսի անվան միջազգային օդանավակայանում: 

United Airlines ավիաընկերությունը հայտարարել է, որ այժմ միջադեպի հետաքննություն է կատարվում: Հաղորդվում է, որ Գասկինը չի տուժել:

Գործընկերները բեռնակրի բացակայությունը նկատել են այն պահին, երբ նա արդեն օդում էր: Նրանք այդ մասին անմիջապես տեղեկացրել են Ավիացիոն դաշնային ծառայությանը եւ Դալեսի անվան օդանավակայանի ղեկավարությանը: Արդյունքում՝ օդանավի վայրէջքի պահին թռիչքուղու վրա էին արտակարգ ծառայության աշխատակիցները: