Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ կիրակի օրը Եմենից արձակված հրթիռը թռել է կենտրոնական Իսրայելի վրայով և «ընկել բաց տարածքում»։
ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ ասվում է, որ «հայտնաբերվել է «երկիր-երկիր» դասի հրթիռ, որն արևելքից հատել է կենտրոնական Իսրայելը և ընկել բաց տեղանքում»:
«Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Հրթիռն արձակվել է Եմենից»,- ասվում է հայտարարության մեջ։
Ըստ իսրայելական զինվորականների, պայթյունները, որ «լսվել են վերջին մի քանի րոպեներին» եղել են հակաօդային պաշտպանության ինքնաթիռների կողմից։
Եմենի հութիները հարձակումներ են իրականացնում Իսրայելի վրա Մերձավոր Արևելքում հակամարտության վերջին սրումից ի վեր՝ ի նշան Գազայի պաղեստինցիների հետ համերաշխության:
Նոյեմբերից հութիները պարբերաբար հրթիռներով և անօդաչուներով հարվածներ են հասցրել Իսրայելի հետ կապված նավերին Ադենի ծոցում և Կարմիր ծովում, որոնք կենսական նշանակություն ունեն համաշխարհային առևտրի համար: