Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակը» գրում է, թե արդեն երկրորդ շաբաթն է խմբագրությանը չի հաջողվում կապ հաստատել Բաղրամյան 26-ում տեղավորված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ։
«Հանձնաժողովի ողջ անձնակազմը «սամավոլկա» է թռել Սերժ Սարգսյանի քթի տակից: Զանգերին ոչ ոք չի պատասխանոմ։ Հանձնաժողովի «սամավոլկան» այնքան երկար տեւեց, որ մեզ սկսեց արդեն հետաքրքրել, թե որքան գումար են ստանում հանձնաժողովի աշխատակիցները՝ չաշխատելու համար։ Ինչպես պետք էր սպասել՝ բավականին մեծ։ ԲՊԱԷՀ աշխատավարձը սահմանված է Հանրային ծառայության մասին օրենքով, որի հոդված 42-ի համաձայն, հանձնաժողովի անդամի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետբյուջեի մասին ՀՀ օրենքով նախատեսված՝ Քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափի 15-ապատիկի չափով, նախագահի տեղակալինը՝ 16-ապատիկի չափով, նախագաինը՝ 17-ապատիկի չափով։ Այս պահին քաղաքացիական ծառայողների բազային պաշտոնային դրույքաչափը հավասար է 40 հազար դրամի։ Սա նշանակում է, որ հանձնաժողովի անդամներ Արմեն Խուդավերդյանը, Արտակ Սարգսյանը եւ Լիլիթ Պետրոսյանը ստանում են 600 հազարական դրամ, հանձնաժողովի փոխնախագահ Արեգ Շուշյանը՝ 640 հազար դրամ, իսկ նախագահ Էմիլ Բաբայանը՝ 680 հազար դրամ աշխատավարձ»,-գրում է թերթը։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում