|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիան ունի մի մեծ թղթապանակ` լցված հայերի դեմ մեղքերով, սակայն դրանք շտկելու համար քայլեր անելու փոխարեն` ավելի է փչացնում ամեն ինչ. «Սիվիլիթաս»-ի կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարեց թուրք հրատարակիչ, իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն:
Ըստ նրա` Թուրքիայում ակտիվորեն աշխատում է ադրբեջանական մեծ լոբբի, նաեւ շեշտեց, որ, այո, հենց Թուրքիան տապալեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը:
«Ադրբեջանն օգնում է Թուրքիայի սադրիչ քաղաքականությանը, իսկ Թուրքիան օգտվում է դրանից: Թուրքիան ամեն ինչ ազգային անվտանգության հարց է դարձնում»,- նշեց Զարաքոլուն:
Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչմանը, ըստ նրա, իրենք ապրիլի 24-ին փորձում են ինչ-ինչ միջոցառումներ իրականացնել: Զարաքոլուն վստահ է, որ հալեցնելու են սառույցը` թեկուզ փոքր միջոցառումներով. «Վստահ եմ, որ հասնելու ենք հաջողությունների»: