|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հրատարակած գրքերի պատճառով տարիներ շարունակ զանազան մեղադրանքներով դատարանի առաջ կանգնած թուրք հայտնի գրող, հրատարակիչ և իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուն արժանացել է PL հիմնադրամի Խաղաղության մրցանակին, որը նրան շնորհվել է մտքի, խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության հարցում ցուցաբերած արտակարգ ջանքերի համար:
Ինչպես տեղեկացնում է Demokrathaber-ը, Զարաքօլուն մրցանակը կստանա դեկտեմբերի 10-ին Կոպենհագենում: Մրցանակը նրան կհանձնի հիմնադրամի նախագահ Փոլ Սոգաարդը: