Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են համատեղ պայքարել Ցեղասպանության ճանաչման դեմ՝ հերթական անգամ հերքելով և կեղծելով պատմությունը:
Թուրքիայում Գազի համալսարանն ու Ադրբեջանի դեսպանատունը համատեղ մրցույթ են կազմակերպել՝ «Երբ բոլորը քնած էին. Անատոլուից Կովկաս՝ հայերի իրագործած հալածանքները» վերնագրով:
Ըստ Haber.sol-ի՝ մրցույթի նպատակն է «արթնացնել հայերի կողմից թուրքերի դեմ իրագործված ցեղասպանության նկատմամբ անտարբեր մնացած աշխարհին»:
Մրցույթի հայտարարությունը տեղ է գտել համալսարանի պաշտոնական կայքէջում, որում պնդել են, որ 1915 թվականի «տեղահանությունն» արվել է «պետության անվտանգության» համար, ավելին՝ հայերի համար «հատուկ» նախատեսված վայրերում: Հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղին՝ այն հերթական անգամ ներկայացնելով որպես ադրբեջանական տարածք:
Մրցույթի ամենաապշեցուցիչ մասն այն է, որ արդյունքները կհայտնեն Հրանտ Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին: Թե ի՞նչ նպատակով են ընտրել այդ օրը, մնում է անպատասխան: