Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը եւ ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին երեկ համատեղ ասուլիսում հայտարարել են, որ Սիրիայում իրադրությունը սրընթաց վատանում է: Նրանք նշել են, որ հակամարտության կարգավորման գործում որեւէ առաջընթաց չկա. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
«Նրանց սարսափեցնում է միջազգային հանրության համաձայնեցված, միասնական մոտեցման բացակայությունը, որը փոփոխությունների կհանգեցնի, ինչի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ժնեւում` անցյալ հունիսին, եւ վերջ կդնի սիրիացի ժողովրդի դաժան տառապանքներին»,- ասվում է ՄԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ Պան Գի Մունը եւ Լահդար Բրահիմին ցավում են զոհերի ու ավերածությունների համար, որոնք ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության ձեռքի գործն են, նաեւ անհանգստացած են արտաքին ուժերի կողմից մատակարարվող զենքի առատությամբ: