կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-22 08:45
Քաղաքական

Առանց շտաբի պետի. ''Հրապարակ''

Առանց շտաբի պետի. ''Հրապարակ''

Րաֆֆի Հովհաննիսյանը բավականին էկզոտիկ քարոզարշավ է վարելու՝ նա շտաբի պետ չի ունենալու: Սպասվում էր, որ նրա շտաբի պետը լինելու է ԱՄՆ Կոնգրեսի փորձագետ Լեւոն Բաղրամյանը, որին այդ նպատակով նա անձամբ էր հրավիրել Հայաստան: Բայց քանի որ վերջինս ՀՀ քաղաքացիություն չունի, նպատակահարմար չեն գտել, որ ստանձնի շտաբի պետի պաշտոնը: Որոշվել է, որ նա կհամակարգի շտաբի աշխատանքները: Վերջինս համաձայնել էր եւ մեկ ամսով պետք է գար Հայաստան, ինչի մասին նախորդ օրը հայտարարեց նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը «Արմենիա» ՀԸ-ով:

 

«Հրապարակի» տեղեկություններով` Լեւոն Բաղրամյանը չի գալու ոչ մեկ ամսով եւ ոչ էլ մեկ օրով: Զի հընթացս որոշվել էր, որ վերջինս գալու է ոչ թե որպես շտաբի պետ եւ կամ համակարգող, այլ որպես կամավոր աշխատող, ինչն էլ, ըստ ամենայնի, առանձնապես չէր ոգեւորել նրան: Ճիշտ է, վաշինգտոնյան մեր աղբյուրները տեղեկացրին, որ նա շատ զբաղված է' «անհետաձգելի գործեր ունի» Կոնգրեսում: Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի համակարգողը Գեւորգ Կալենչյանն է: Ընդհանուր պատասխանատուն ինքը' Րաֆֆի Հովհաննիսյանը: Իսկ ընտրական գործընթացներով, հանձնաժողովներով, ինչպես նաեւ եվրաինտեգրման հարցերով զբաղվում է «Հրապարակի» նախկին աշխատակից, լրագրող Լուսինե Պետրոսյանը: