|
Փոխարժեքներ
27 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.74 |
| EUR | ⚊ | € 428.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.1189 |
| GBP | ⚊ | £ 495.86 |
| GEL | ⚊ | ₾ 137.74 |
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ է նշանակվել։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի եւ 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Լեւոն Դավիդյանին նշանակել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ»,–ասված է նախագահի հրամանագրում։
Գնդապետ Դավիդյանը զբաղեցրել է ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության տեղեկատվական վերլուծական վարչության պետ-գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնը։