կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-21 21:40
Քաղաքական

Ի՞նչ է թաքցնում Սերժ Սարգսյանը

Ի՞նչ է թաքցնում Սերժ Սարգսյանը

«Ավանի մշակույթի տանը այսօր` ժամը 19-ին, մեկնարկեց ու դեռ ընթանում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավային հանդիպումը: Հանդիպումից երեսուն րոպե անց լրագրողներին խնդրեցին լքել դահլիճը՝ պատճառաբանելով, որ այդքան էր նախատեսված լրագրողների ներկայությունը:

 

ՀՀ նախագահի անվտանգության աշխատակիցները լրագրողներին խնդրեցին լքել նաեւ մշակույթի տան տարածքը: Լրագրողներից մեկին, որն Ավանի բնակիչ է, նույնպես չթույլատրեցին ներկա գտնվել հանդիպմանը»,- գրում է aravot.am-ը:

 

Հիշեցնենք, որ Yerkir.am-ի լրագրողին այսօր առհասարակ թույլ չտվեցին մտնել Ավանի մշակույթի տան դահլիճ, չնայած նրան, որ լրագրողը նախօրոք հավատարմագրված է եղել: Yerkir.am-ի լրագրողին պատճառաբանել էին, որ դահլիճը փոքր է, ոչ բոլոր լրագրողներին են թույլ տալիս մտնել: