|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանն առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է գործող նախագահի, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Իր որոշման կապակցությամբ Սամվել Բալասանյանը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Որպես ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ` ես ընդունում և հարգանքով եմ վերաբերվում իմ կուսակցության կայացրած որոշմանը, այն է նախագահական ընտրություններում չառաջադրել նախագահի թեկնածու և չսատարել թեկնածուներից որևէ մեկին:
Բայց միևնույն ժամանակ որպես անհատ և որպես քաղաքացի ես կայացրել եմ իմ անձնական որոշումը, այն է նախագահի պաշտոնին հավակնող թեկնածուներից սատարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ինչի մասին ես բնականաբար նախապես տեղյակ եմ պահել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին:
Իմ որոշումը ես կայացրել եմ հիմք ընդունելով Գյումրու նկատմամբ Սերժ Սարգսյանի ցուցաբերած հոգատարությունն ու կատարված հսկայական աշխատանքները: Ապագայում նախանշված բազմաթիվ ծրագրեր ևս կյանքի կկոչվեն, եթե նախագահ վերընտրվի Սերժ Սարգսյանը»: