կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-21 19:11
Առանց Կատեգորիա

Գիշեր է..., թեժ է լինելու

Գիշեր է..., թեժ է լինելու

Փորձանք

Մարզերի մեր ազգաբնակչությանը մենք էն գլխից ենք նախազգուշացրել Հրանտ Բագրատյանի այցելություններից գյուղական շրջաններ: Ասել էինք՝ քաղաքի անկարգ տղա է, անասունի էգն ու որձն էլ չի ջոկում: Քարոզարշավի առաջին իսկ օրը պարզվեց, որ մեր անհանգստությունն իզուր չէր: Ահա, խնդրեմ, Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում նա իրեն արդեն ցույց է տվել՝ ընտրողներին հայտարարելով, որ բանկերը պինդ բռնել են գյուղացիների ամորձիներից և կախման մեջ գցել իրենցից: Լավ, ինչքա՞ն կարելի է, պարո'ն Բագրատյան: Մի՞թե բանկերը վարկ են տվել միայն մեր հասարակության արական սեռի ներկայացուցիչներին:

 

Ռեկորդը խփվեց

Մինչ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հարցազրույց կտա այն մասին, թե ինչպես եղավ, որ այսպես եղավ, շտապենք արձանագրել, որ Արթուր Բաղդասարյանն այլևս միակը չէ բարոյական քաղաքական գործիչների Պառնասում:

 

Վայ, մամա ջան,  куда я попал?

Դիտելով Սերժ Սարգսյանի նախընտրական տեսահոլովակը, Սերժ Սարգսյանի ՕԵԿ-ական շտաբը որոշել է մի տեսահոլովակ էլ ինքը նկարել, որտեղ Արթուր Բաղդասարյանը կհայտարարի՝ Я друг Гарегина Нжде!!!!

 

Փչացած հեռախոս

Ասում են՝ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակի տարածքում ընտրարշավի առաջին օրը ձեռքով բարևել է 30 հազար մարդու, այդ թվում՝ վարորդների, ոստիկանների, «Ժառանգության» ակտիվիստների, փողոցներն անցել է «զեբրաներով»: Որոշ տեղեկությունների համաձայն) նա նաև գեղասահել է Կարապի լճում, ինչը միանգամայն նոր մշակույթ է մեր ընտրությունների պատմության մեջ:

 

Մեր հույս՝ մեր Աստված

Էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը, ինչպես և խոստացել էր, հեռուստատեսությամբ հետևել է, թե ինչպես են նախագահի մյուս թեկնածուները վազվզել այս ու այն կողմ: Նրա այդ հանգստությունը` որ տանը նստած էլ կարող ես ՀՀ նախագահ դառնալ, եթե չմեռնես, ուղղակի սպանում է: Քաջ Նազարը, որ Քաջ Նազարն էր, մինչև համապատասխան կարգախոսով դրոշակը ձեռքին տնից դուրս չեկավ, թագավոր չդարձավ: Սեդրակյանն, իրոք, հույսը դրել է Աստծո վրա:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ