կարևոր
1798 դիտում, 10 ամիս առաջ - 2023-06-13 09:09
Քաղաքական

ԱԺ-ում թեժ է լինելու. «Հրապարակ»

ԱԺ-ում թեժ է լինելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ազգային ժողովում այսօրվանից մեկնարկում է հերթական եռօրյա կամ քառօրյա նստաշրջանը, որը սովորականից թեժ է լինելու։ Նիստերի օրակարգում 27 հարց է, որոնցից մեկն ընդդիմության կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի թեկնածուի ընտրության հարցն է, մյուսը՝ անցած տարվա բյուջեի կատարողականը: Վերջին հարցի քննարկումը նախատեսվում է չորեքշաբթի օրը, իսկ սա նշանակում է, որ մի քանի օր խորհրդարանում են լինելու կառավարության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Ընդդիմադիր «Հայաստան» ֆրակցիայից տեղեկացանք, որ եթե ֆորսմաժորներ չլինեն, ապա որոշում ունեն՝ մասնակցել Փաշինյանի ներկայությամբ նիստերին, ավելին՝ կոշտ մարտավարություն են մշակել, երեկ մի քանի ժամ նաեւ ՔՊ-ում են խմբակցության նիստ արել եւ դերաբաշխում կատարել՝ ով ինչ ելույթ պիտի ունենա, ինչ հարց տա կառավարության անդամներին եւ ղեկավարին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում