կարևոր
2605 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-08 09:37
Քաղաքական

Աշունը թեժ է լինելու, մի կողմից՝ ԱԺ նիստեր, մյուս կողմից՝ ավագանու ընտրություններ. «Ժողովուրդ»

Աշունը թեժ է լինելու, մի կողմից՝ ԱԺ նիստեր, մյուս կողմից՝ ավագանու ընտրություններ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Խորհրդարանը սեպտեմբերի 12-ից կվերսկսի իր աշխատանքը: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի խորհրդարանական աղբյուրներն են փոխանցում, ԱԺ նոր նստաշրջանը թեժ է լինելու, մի շարք կարեւոր և մեծ աղմուկ բարձրացրած օրենքի նախագծեր պետք է քննարկվեն, այդ թվում՝ «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը, որը Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ է նախատեսում:

Նախագիծը ԱԺ կգա սեպտեմբերի կեսին, այն ԱԺ-ում պետք է ընդունվի պատգամավորների ձայների մեծամասնությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթն իշխանական իր աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ-ում արդեն իսկ վերջնական որոշում կա, որ դեմ են քվեարկելու նախագծին: ԱԺ նոր նստաշրջանում քննարկվելու է նաև երկար չարչրկված Հռոմի ստատուտը, որը դեռ կառավարությունում է:

Բանն այն է, որ ՔՊ-ականները դեռ չգիտեն՝ ինչպես վարվել նախագծի հետ, ինչպես անեն, որ Ռուսաստանի հետ լարված հարաբերություններն ավելի չլարեն: Հենց սրանով է պայմանավորված, որ նախագիծը դեռ օդում կախված է մնում, կառավարությունն այն չի ուղարկում ԱԺ:

Այսպիսով, կարող ենք արձանագել, որ աշունը թեժ է լինելու, մի կողմից՝ ԱԺ նիստեր, մյուս կողմից՝ ավագանու ընտրություններ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: