|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանական «Սիմուրղ» ֆուտբոլային ակումբը պահանջում է Անթալիայի Limak Atlantis հյուրանոցի տնօրինությունից վտարել հայկական «Գանձասար» ֆուտբոլային թիմի խաղացողներին, ովքեր այսօր են այնտեղ տեղավորվել:
Հյուրանոցի տնօրինությանը այդեն տեղյակ է պահվել, որ ադրբեջանցիները կարող են դուրս գալ հյուրանոցից` առանց վճարումներ կատարելու, եթե իրենց պահանջները չբավարարվեն. տեղեկացնում է azerisport.com-ը:
Հայկական կողմը դեռեւս որեւէ կերպ չի արձագանքել կատարվածին, թեեւ նման հարեւանությունը չի ուրախացրել նաեւ կապանցի ֆուտբոլիստներին:
Երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ տհաճ միջադեպեր չեն եղել, սակայն ավելորդ լարվածություն է առաջացել: