|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Հրապարակի» արտաշատյան աղբյուրները տեղեկացնում են, որ Արտաշատի կենտրոնում գտնվող՝ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանին պատկանող, հետագայում Հովիկ Աբրահամյանին անցած հյուրանոցում ապրող փախստականներին ընտրություններից անմիջապես հետո հանել են հյուրանոցից, և վերջիններս հիմա չգիտեն ինչ անեն, ում դիմեն:
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Արտաշատի կենտրոնում, մարզպետարանի դիմաց Հովիկ Աբրահամյանը մի հսկա հիպերմարկետ է կառուցում: Արտաշատցիներն ասում են, որ որդու՝ Արգամիկի համար է, որը պատրաստվում է Արտաշատի քաղաքապետ դառնալ, բայց քաղաքապետ Գագիկ Մուրադյանը շատ պինդ նստել է իր տեղում, դուրս չի գալիս:
Սակայն, ըստ լավատեղյակների, դա ժամանակավոր է, որովհետև քաղաքի ավագանին բոյկոտում է, չի մասնակցում ավագանու նիստերին, անում է ամեն ինչ, որ տապալվի քաղաքային բյուջեի կատարումը, որոշումների ընդունումը: