Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքական Haber7 լրատվական գործակալության թղթակից Թահա Դաղլին ապրիլի 27-ին հրապարակված իր հոդվածում առաջարկում է Թուրքիայի 7 հնարավոր պատասխաններ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Հայոց ցեղասպանության մասին հայտարարություններին: Այս մասին հայտնում է թուրքական Hürriyet լրատվական գործակալությունը:
«Թուրքիայի պատասխանները կարող են լինել հետևյալը՝ Ինջիրլիքում ամերիկյան հենակետերի փակում, Ինջիրլիքում միջուկային զենքի տեղակայման հարցի վերանայում, այս բազայում ռադարային համակարգերի ապամոնտաժում, երկրից ԱՄՆ դեսպանի արտաքսում: Մենք կարող ենք դադարեցնել մեր խաղաղապահ գործողությունները Լիբիայում և Արևելյան Միջերկրական ծովում: Թերևս ամենացավոտ պատասխանը կլինի Կիպրոսը: Մենք կարող ենք ռազմաբազա կառուցել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում: Մենք կարող ենք ավելի մեծ ինտենսիվությամբ շարունակել ռազմական գործողությունները Սիրիայում քրդերի դեմ»,- գրել է Դաղլին:
Ըստ նրա՝ եթե Բայդենը փորձի պատժել Թուրքիային «շինծու ցեղասպանության համար», ապա Անկարան ակնհայտորեն ԱՄՆ-ին կհիշեցնի 2016-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձի իրադարձությունները:
«Հիմա մենք կշարունակենք նույն կերպ գործել և ԱՄՆ-ին էլ ավելի կոշտ պատասխան տալ»,- ասում է Դաղլին իր հոդվածում: