Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի պետ Կարեն Կիրակոսյանի աշխատանքից ազատումը պայմանավորված է ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով չկատարելու հետ: Իսկ թե կոնկրետ ի՞նչ պարտականություններ կատարելուց է թերացել պաշտոնյան, yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ մինչև չավարտվի ծառայողական քննությունը` չեն կարող ասել պատճառը:
Հարցին, թե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի և բաժնի մյուս աշխատակիցների նկատմամբ կիրառված նկատողությունները հնարավո՞ր է` պայմանավորված լինեն այս շաբաթ տարբեր ՔԿՀ-ներում դատապարտյալների կողմից կատարված ինքնավնասման դեպքերով, Ղլեչյանը պատասխանեց. «Ո'չ, նման բան չկա, իրենց պարտականությունների կատարման ընթացքում հնարավոր են թերացումներ, որոնք բացահայտվել են ծառայողական քննությամբ, դա նորմալ երևույթ է»:
Հիշեցնենք, որ այս շաբաթ «Վանաձոր» և «Սևան» ՔԿՀ-ներում 2 բանտարկյալ կարել էին բերանները և հացադուլ հայտարարել, ինչին անդրադարձել էր yerkir.am-ը, իսկ մեկ ուրիշ բանտարկյալ էլ «Հրազդան» ՔԿՀ-ում 29 ասեղ էր մտցրել մարմնի տարբեր հատվածներ, որից հետո տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Կալանավորը հիվանդանոցից զանգել էր «Առավոտի» խմբագրություն և հայտնել այդ մասին` ասելով, որ երբ կալանավորը բողոքում է կամ զանգում է լրագրողին, ծեծում են: