|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀՀ ոստիկանության Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապաստրաստվում ոստիկանության աշխատակցի ինքնավնասման դեպքի առթիվ: Այս մասին, yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին ոստիկանությունից:
Նշենք, որ մարտի 19-ի առավոտյան կրծքավանդակի ձախ կեսի կտրած, թափանցող վերքով Նոյեմբերյանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Դովեղ գյուղի բնակիչ, ոստիկանության ավագ սերժանտ 33-ամյա Բաբկեն Կիրակոսյանը: Ըստ որոշ տեղեկությունների` երիտասարդը վնասվածքը ստացել էր իրեն վնասելու արդյունքում:
Ոստիկանությունից նաև հայտնեցին, որ դեպքի առթիվ պետական պահպանության գլխավոր վարչությունում կատարվում է ծառայական քննություն։