Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2021թ. հունիսի 14-ին՝ ժամը 22:55-ին, Արմավիրի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղամարդու դիակ՝ հրազենային վնասվածքով։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ոստիկանության աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու մի շարք հանգամանքներ՝ տուժածի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Վանանդ գյուղի բնակիչներ, դեպքի վայրը, շարժառիթը:
Մասնավորապես, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը՝ ժամը 22:00-ի սահմաններում, Վանանդ գյուղի վերջնամասում՝ նախկին ավտոհավաքակայանի մոտ, մի խումբ անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ նշված գյուղի բնակիչը, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր անվամբ հաշվառված «ՄՌ-155» տեսակի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից կրակել է համագյուղացու կրծքավանդակի շրջանին, ինչի հետևանքով վերջինս, սրտի շրջանում ստացած վնասվածքից, տեղում մահացել է։
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են 12մմ տրամաչափի թվով 5 կրակված պարկուճներ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող հրացանը, հարցաքննվել են դեպքին ներկա գտնված անձինք, որոնցից վերցվել են կրակոցի արգասիքի նմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:
Նույն օրը Վանանդ գյուղի բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացուն սպանելու կասկածանքով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու, հայտնաբերելու, նրանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: