Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե փորձենք ամփոփել Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքի այցը Երեւան, ապա Գերմանիան (պետք է հասկանալ՝ Եվրոպան) պահանջում է Հայաստանից՝ վերացնել ռուսական գազից կախվածությունը, իսկ Արեւմուտքից պահանջում՝ ապահովել էներգետիկ անվտանգությունը։
Այժմ Եվրամիության գազի մատակարարման հիմնական աղբյուրը Ադրբեջանն է։ Եվրամիությունը Ադրբեջանին անվանում է «կենսական գործընկեր»։ Ուստի պլաններ են մշակում կրկնապատկելու Ադրբեջանի գազի մատակարարումը Եվրոպա՝ հասցնելով տարեկան 20 մլրդ խորանարդ մետրի: Առավել կարեւոր է, որ այդ մատակարարումը կատարվում է TANAP խողովակաշարով, որը ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով տեղափոխում է Հունաստան։ Զուգահեռաբար պլաններ են մշակվում գազատարի տարեկան թողունակությունը հասցնել մինչեւ տարեկան 31 մլրդ խորանարդ մետրի, որպեսզի ռուսական գազից կախվածությունը հասցնեն նվազագույնի։
Սցենարը հետեւյալն է՝ Հայաստանը հրաժարվում է ռուսական գազից ու այն փոխարինում ադրբեջանականով։ Ամենեւին էլ պատահական չէր օրեր առաջ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանի հայտարարությունը առ այն, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանից գազ ստանալ։
ՔՊ-ականների ու իրեն «անկախության պաշտպանության շարժման առաջնորդ» հռչակած Փաշինյանի համար անկախ ու ինքնիշխան լինելու բանաձեւը ռուսական ազդեցության գոտուց դուրս գալն ու Թուրքիայի գիրկը նետվելն է։ Եվրոպային էլ չի հետաքրքում այն, որ այդ տարբերակով Հայաստանը կախվածություն է ունենալու Ադրբեջանի նավթից ու գազից։ Իրենց միայն մի բան է հետաքրքրում՝ Ռուսաստանի մեկուսացումն ու ՆԱՏՕ-ի սահմանների ընդլայնումը։
Նախորդ տարվա հոկտեմբերին, Ղազախստան այցի ժամանակ նույն Գերմանիայի նախարարը հայտարարել էր, որ իր համար կարեւոր է, որ Կենտրոնական Ասիայի երկրների ապագան լինի ավելին, քան ռուսական ճակատում խրված մնալու կամ Չինաստանից կախվածություն ունենալու երկընտրանքը: «Ուստի Ղազախստանում ու Ուզբեկստանում իմ հիմնական նպատակն է՝ լսել այն հույսերն ու ակնկալիքները, որ այս ժողովուրդներն ունեն Եվրոպայի հետ կապված»։ Բլինքենը նույնպես հայտարարել էր, որ Միացյալ Նահագները աջակցում է Կենտրոնական Ասիայի երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Բրյուսելի դիրքորոշումը լիովին համահունչ է Վաշինգտոնի դիրքորոշմանը։ Օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից՝ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը սկսել են թարմացնել հարաբերությունները Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների հետ։ Արեւմուտքի ռազմավարական շահը շարունակում է մնալ ռուսական ազդեցությունը նվազագույնի հասցնելը։ Այն կարող է ստեղծել ՆԱՏՕ-ի ընդլայնման նոր աշխարհաքաղաքականություն՝ ներառելով Կենտրոնական Ասիայի այնպիսի երկրներ, ինչպիսին ՆԱՏՕ-ական Թուրքիայի եղբայր Ադրբեջանն է:
Այս բոլորից կարող է շահել Ադրբեջանը, իսկ թե թշնամուց էներգետիկ կախվածությունը հոտընկայս ծափողջույններից բացի, Հայաստանին ինչ է տալու՝ թուրքացում ու ամբողջական կործանում։
Մեղրի Ղուկասյան