կարևոր
3475 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-08 09:07
Քաղաքական

Արցախի կառավարությունը հրաժարվել է բնակիչների համար գազը սուբսիդավորելուց․ «Հրապարակ»

Արցախի կառավարությունը հրաժարվել է բնակիչների համար գազը սուբսիդավորելուց․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Արցախի կառավարությունը որոշել է այս տարի հրաժարվել բնակիչների համար գազը սուբսիդավորելուց։ Պատերազմից հետո՝ երկու տարի կառավարությունը ձմռան ամիսներին սուբսիդավորում էր բնական գազի գինը՝ մինչեւ 180 խմ, էլեկտրաէներգիայի գծով՝ մինչեւ 500 կվտ/ժ: Չգազիֆիկացված բնակավայրերի եւ համայնքների համար էլեկտրաէներգիայի փոխհատուցում էր սահմանել մինչեւ 1500 կվտ/ժ:

Երեկ Արցախի ԱԺ եւ կառավարության համատեղ լսումներ են հրավիրել այդ թեմայով, կառավարության ներկայացուցչին՝ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանին հնարավոր չի եղել համոզել։ «Կառավարությունը պատճառաբանում է՝ իբր գումար չկա, բյուջեն խնդիրներ ունի, մինչդեռ մենք հիմնավորում ենք, որ կա՝ բյուջեի 0.5 տոկոսն էլ չի կազմում։ Առանձին սուբսիդավորումներ մենք տեսնում ենք, բայց ընդհանուր բնակչության համար հրաժարվում են՝ պատճառաբանելով, որ եթե սուբսիդավորեն, ապա չգազիֆիկացված համայնքները տարիներով կմնան, չեն կարող գազիֆիկացնել, իսկ մյուս կողմից չեն կարող թողնել էլեկտրաէներգիայի հույսին, որը վերանորոգման կարիք ունի»,- երեկ ասաց ԱՀ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Բնակիչների համար այս «աչքալուսանք»-որոշումը համընկավ Ռուբեն Վարդանյանի՝ պետնախարարի պաշտոնամուտով։ Ինքը՝ նորանշանակ պետնախարար Վարդանյանը, երեկ ներկա չի եղել լսումներին։

Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում։