կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-25 19:06
Քաղաքական

Իրանական գազը սահմանին 15 դոլարով թանկ է, քան՝ ռուսական գազը. Նախարար

Իրանական գազը սահմանին 15 դոլարով թանկ է, քան՝ ռուսական գազը. Նախարար

Այսօր լրագրողների հետ զրույցում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը անդրադարձել է իրանական գազի գնին, ասելով, որ իրանական գազը սահմանին ավելի թանկ է, քան ռուսական գազը:

«Իրանական գազը սահմանի վրա վերջին տվյալներով առաջարկվել է 165 ԱՄՆ դոլար 1000 խմ դիմաց, իսկ ռուսական գազը մենք ստանում ենք 150 ԱՄՆ դոլարով և պլյուս ռուսական «Գազպրոմ» ընկերության կողմից կա 27-28 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագրեր, որը ավելի է էժանացնում ռուսական գազը, քան իրանականը»,- ներկայացրեց նախարարը։ Դիտարկմանը, թե սահմանին 150 դոլար է ռուսական գազը, բայց բնակարաններում մարդիկ ավելի են վճարում, նախարարը հստակ պատասխան չտվեց, ասելով, որ այս պահին այդ հարցի պատասխանն ինքը չունի։

Արթոր Գրիգորյանը հավելեց, որ իրանական կողմի հետ բանակցությունները շարունակվելու են, փորձելու են էժան գազի այլ աղբյուրներ ևս փնտրել։

Հայաստան-Իրան գազատարը շահագործման է հանձնվել 2007 թվականին։ Գազատարով մատակարարվող իրանական գազը օգտագործվում է Երևանի ՋԷԿ-ի և քիչ ծավալներով Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի համար։ Արտադրված էլեկտրաէներգիայի մի մասը արտահանվում է Իրան, մյուս մասը մնում է Հայաստանում։ Գազատարի տարողունակությունն օգտագործվում է 20%-ով։ Կողմերի միջև կա պայմանավորվածություն՝ Հայաստանը Իրանից ստացվող 1 խմ գազի դիմաց 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա է մատակարարում։ Հայաստան մատակարարվող իրանական գազի ընդհանուր ծավալը տարեկան մոտ 400 միլիոն խորանարդ մետր է կազմում: