կարևոր
3199 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-18 11:13
Քաղաքական

Ի՞նչ միջանցք են բացում Վայոց ձորում․ «Հրապարակ»

Ի՞նչ միջանցք են բացում Վայոց ձորում․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին, Հերմոն, Եղեգիս գյուղերի բնակիչների համար մի արտառոց անունով դրամաշնորհային մրցույթ է հայտարարվել՝ «Էկոլոգիական միջանցքների ստեղծում Հայաստանում»:

Ըստ Եղեգիսի համայնքապետարանի, նպատակն է՝ բարելավել գյուղական ընտանիքների ապրուստի պայմանները կայուն եղանակով, առանց շրջակա բնությունը վնասելու: Ամեն ընտանիք կարող է ներկայացնել մեկ առաջարկ՝ էկոտուրիզմ, վայրի բույսերի պահպանություն, արոտների, անտառների կամ այլ բնական ռեսուրսների կայուն օգտագործում, մարդ-վայրի կենդանի կոնֆլիկտի լուծում եւ այլն: Հաղթած ընտանիքը կստանա 50-200 հազար դրամ:

Ծրագրի հովանավորը Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունն է, իրականացնողը՝ Վայոց Ձորում գործող «Աշխատանք եւ հայրենիք» ՀԿ-ն (ղեկավար՝ Ռուզան Ղազարյան): Կարծես թե վատ ծրագիր չէ, սակայն մեզանում «միջանցք» բառն այնքան է արժեզրկվել, ասոցացվել վատ բաների հետ, որ տարակուսանքի տեղիք է տալիս: Եթե փորձում են զարգացնել էկոտուրիզմը, պահպահել վայրի բնությունն ու կենդանիներին, ի՞նչ կապ ունի այստեղ «միջանցք» բառը: Իսկ հնարավո՞ր է, որ սա Օվերտոնի հերթական պատուհանն է, եւ հայ հասարակությանն ուղղակի հաշտեցնում են «միջանցք» տերմինի հետ: Առայժմ` էկոմիջանցք, հետո արդեն` Զանգեզուրի:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։