կարևոր
6352 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-17 14:02
Քաղաքական

Ադրբեջանցիներն ամրանում են Սյունիքում և Վայոց Ձորում․ Գագիկ Համբարյան

Ադրբեջանցիներն ամրանում են Սյունիքում և Վայոց Ձորում․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Google-ի թարմացված քարտեզներով շատ լավ երևում են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի մոտ ազերիների կողմից դեռ 2021 թ֊ի մարտին և 2022 թ-ի օգոստոսին մոտ 20-21 քառակուսի կիլոմետր գրավված Հայաստանի տարածքներում կատարված ինժեներական աշխատանքները և տեղակայված ադրբեջանական բանակի հենակետերը... Ադրբեջանցիները 2-2,5 կիլոմետր մխրճվել են Հայաստանի տարածք...

Հիշեցնեմ, որ օրեր առաջ նաև քարտեզ հրապարակվեց, որտեղ պարզ երևում էր, թե ինչպես են ազերիները ամրապնդել իրենց դիրքերը 2022 թ-ի սեպտեմբերին Հայաստանից գրավված տարածքներում` Ջերմուկից 1,5-2 կիլոմետր հեռավորության վրա և ճանապարհ կառուցել Քարվաճառի շրջանից դեպի Ջերմուկ...

Չի բացառվում, որ Գեղարքունիքի մարզի գրավված տարածքներում էլ են ազերիները ինժեներական և այլ աշխատանքներ կատարում...

Հաշվի առնելով այս ամենը համոզված եմ, որ Ադրբեջանը ԵՐԲԵՔ, հենց այնպես, իր զորքերը դուրս չի բերի Հայաստանի օկուպացված տարածքներից...»։