Փոխարժեքներ
08 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.28 |
EUR | ⚊ | € 442.38 |
RUB | ⚊ | ₽ 4.8166 |
GBP | ⚊ | £ 519.46 |
GEL | ⚊ | ₾ 141.87 |
Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողուհիների միջև միջադեպ է գրանցվել, որի մասին Hayastan.news-ին որոշակի մանրամասներ են հայտնի դարձել:
Միջադեպն իրականում տեղի է ունեցել լսարանի պատճառով, սակայն ոչ այնպես, ինչպես ռեկտորն է ցանկանում, որ լիներ կամ ինչպես ներկայացրել է` որպես էթիկայի նորմերի ջատագով:
Երրորդ կուրսի ուսանողուհին, ով եղել է լսարանում, միջադեպի մասնակից մյուս ուսանողուհին ասել է, որ դուրս գան լսարանից, մերժում ստանալուց հետո մի քանի անգամ բացել է լսարանի դուռը և կանչել պարզաբանում տալու` «ռազբորկայի»:
Ջավախքցի ուսանողուհին սակայն, շարունակել է մնալ լսարանում, սակայն իրեն դուրս հրավիրող ու պարզաբանում պահանջող ավագն ու թիմակիցները նրան սպասել են նաև դասերից հետո, և կանչել պարզաբանում տալու:
Ի վերջո, ուսանողուհիները հանդիպում են և լսարանում մնացած աղջիկը մի քանի անգամ բացատրում է, թե ինչու դուրս չեն եկել լսարանից, պնդելով, որ այդտեղ նախատեսված էր իրենց դասը, սակայն այսքանով պարզաբանում պահանջող ավագը չի բավարարվում, կողմերի միջև բանավեճը վերածվում է ծեծկռտուքի:
Հատկանաշական է, որ դասախոսներից մեկը նկատել է բախումն ու չի միջամտել:
Միջադեպը հասել է ռեկտոր Արմեն Գրիգորյանին, ով մեկ արտահերթ նիստ է գումարել, լսել ջավախքցի ուսանողուհուն և որոշել է բարձր առաջադիմությամբ ուսանողին հեռացնել բուհից` մերժելով բոլոր տարբերակները, իսկ մյուս ուսանողի հարցը դեռ քննարկում է, լսում է և այլն:
Բայց, բացի այդ Hayastan.news-ին հայտնի դարձավ, որ ռեկտորը մյուս ուսանողուհու վարքը գուցե չքննի էլ, նրան զրկել են ավագությունից և այդքանով կսահմանափակվեն:
Ըստ մեզ հասած տեղեկությունների` ռեկտորը ներքին քննարկումներում ասել է, որ ջավախքցի ուսանողուհին, միևնույն է, աղմուկ չի բարձրացնի, ինքն էլ հիմնավորում ունի` էթիկայի նորմ է խախտվել:
Թե ինչպես է ռեկտորը միանգամից հասկացել, պարզել, որ այդ նորմը խախտողը միայն մեկ ուսանողուհին է եղե,, հայտնի է միայն իրեն:
Բացի այդ, միջադեպին ականատեսներ ևս կան, սակայն նրանց ռեկտորը չի էլ փորձել լսել:
Ռեկտորի աշխատակազմից հեռախոսազանգերին չպատասխանեցին, սակայն և մյուս ուսանողուհու, և ռեկտորի տեսակետը պատրաստ ենք ներկայացնել, ուղղել մեր հարցերը:
Առաջիկայում դեպքին կանդրադառնանք առավել մանրամասն: