|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Երևան-Հրազդան ավտոճանապարհին հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած վթարից տուժած 20-ամյա Հրանտ Գասպարյանի վիճակը բավարար է:
Yerkir.am-ի հետ զրույցում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը նշեց, որ տղան երեկ տեղափոխվել է հիվանդասենյակ: «Այժմ դեղորայքային բուժում է ստանում, վիճակը կայուն է, բայց դեռ կմնա հիվանդանոցում` մեր հսկողության տակ»,- ասաց նա:
Ի դեպ, այսօր տղայի քրոջը` 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանին, հուղարկավորելու են: