|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում պաշտպանության նախարարությունը ներառել է որոշում, որն ուղղված է բնակարանի կարիքավոր զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը:
Նախատեսվում է սեփականության իրավունքով անհատույց բնակարանի կամ բնակարան ձեռքբերելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի հատկացման միջոցով անհատույց ֆինանսական աջակցության տրամադրում:
ՀՀ պետական բյուջեի նշված ծրագրով նախատեսված 1.500.000,0 հազ.դրամ հատկացումների շրջանակներում Երևան քաղաքում իրականացնել 587.260,0 հազ.դրամ արժեքով 51 բնակարանների ձեռքբերում և 912.740,0 հազ.դրամ արժեքով 172 ընտանիքների անհատույց պետական ֆինանսական աջակցության գծով բնակարանների գնման վկայագրերի տրամադրում:
ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրով հաշվառման մեջ գտնվող զոհված (մահացած) և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների բնակարանի կարիքավոր 2000 ընտանիքներից 2017թ-ին անհատույց պետական ֆինանսական աջակցություն և բնակարան տրամադրել 223 ընտանիքների կամ կարիքավորների 11,2%-ին: