Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում կարծես թե բոլորը բացել են իրենց խաղաքարտերը, և ամեն ինչ ներկայումս սեղանի վրա է, բայց մի բան մնացել է. Ռոբերտ Քոչարյանը դեռ չի ասել իր խոսքը, որը խոստացել էր նրա խոսնակը դեռևս նախորդ տարեվերջին՝ ասելով, թե Քոչարյանն, իհարկե, չի առաջադրվի, բայց իր կարծիքը նախագահական ընտրության վերաբերյալ կասի. գրում է «Ժամանակը»:
Այդ կարծիքն, անշուշտ, հազիվ թե որևէ բան փոխի առկա վիճակում կամ որևէ հարցում ունենա վճռորոշ նշանակություն: Բայց, այդուհանդերձ, այն հետաքրքիր կլինի, քանի որ ինչքան էլ ներկայիս իրավիճակում խաղաքարտերը համարենք բացված, կասկածից վեր է, որ շատերը, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը և առավել ևս Ռոբերտ Քոչարյանը, 2017-18 թվականների համար ունի պահած խաղաքարտեր և պահած երազանքներ կամ ցանկություններ, ինչը նշանակում է, որ նրա ներկայիս խոսքը 2013 թվականի համար լինելով ոչ վճռորոշ, ոչ ազդեցիկ, ոչ նշանակալից, կարող է, ըստ էության, հանդիսանալ 2017-18 թվականների գործընթացի հետ կապված յուրօրինակ մեսիջ իշխանական համակարգին:
Շարունակությունը կարդացե'ք թերթի այսօրվա համարում: