կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-15 10:03
Քաղաքական

ԲՀԿ-ն տակից կօգնի

ԲՀԿ-ն տակից կօգնի

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների համաձայն` Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը շաբաթ օրը՝ հունվարի 12-ի երեկոյան, համայնքի ղեկավարներին իր մոտ է հրավիրել: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան նրանց հայտնել է, որ առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ իրենք պետք է աշխատեն Սերժ Սարգսյանի համար:

 

Նիստին ներկա գտնվողներն անգամ ելույթներ են ունեցել՝ ի պաշտպանություն ՀՀԿ առաջնորդի: Հանդիպմանը մասնակցել են նաև Աբովյանի ՀՀԿ խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի օգնական Գեղամ Հայրապետյանը, Նոր Գյուղ համայնքի ղեկավար Գրիշա Թադևոսյանը:

 

Լուրի իսկությունը թերթը փորձել է ճշտել նշված անձանցից: Գ. Թադևոսյանը հաստատել է, որ Գուլոյանի մոտ նիստ է եղել՝ նվիրված նախագահական ընտրություններին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե կոնկրետ ի՞նչ է հանձնարարվել իրեն, Թադևոսյանը հրաժարվել է պատասխանել: Իսկ Կոտայքի մարզպետի օգնականն ասել է, թե նման նիստ չի եղել: Քաղաքապետի հեռախոսն էլ անջատված է եղել: