ԱՄՆ դեսպանատունը մեզ կօգնի կիբերհանցագործությունների դեմ պայքարում ՙ
Վիկիլիկսի՚ բացահայտումները կիբերհանցագործություն չեն համարում կիբերահաբեկչությանը նվիրված այսօրվա սեմինարի որոշ մասնակիցներ:
Ըստ քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի, ՙՎիկիլիկսն՚ ուղղակի ջրի երես է հանել ամերիկացիների գաղտնիքները:
ՙԻնտերնետ՚ Միության փոխնախագահ Գրիգորի Սաղյանը համոզված է, որ կիբերհանցագործության մասին այդպիսի հոդված չկա, որով կարելի է մեղադրել Ջուլիան Ասանժին: Բռնաբարության համար ձերբակալված ավստրալացու ինտերնետային բացահայտումներում հանցագործություն է տեսնում ՆԱՏՕ-ի փորձագետը Քենեթ Ջիրըսը, որն ասում է. թե ինտերնետով Ասանժի տարածող տեղեկությունները գաղտնի են:
Հայաստանի փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը ևս Ինտերնետի միջոցով պետական գաղտնիքների հրապարակումը,կիբերհանցագործություն չի համարում: ՙԱյլ բան է, որ համացանցն է օգտագործվում՚,-ասում է նա: Ի դեպ նա տեղեկացրեց, որ Հայաստանում կիբերհանցագործությունների դեմ արդյունավետ պայքարի համար ԱՄՆ դեսպանատան օգնությամբ, օրենքներ են փոխելու, որտեղ հաշվի են առնելու կիբերհանցագործությունների տեսակները: