Wikileaks-ի կողմից գաղտնազերծված ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի նամակագրության մեջ անուններն անցնող օտար աղբյուրները ԱՄՆ պետքարտուղարության կողմից զգուշացվել են, իսկ մի մասն էլ ավելի ապահով տեղեր անցնելու համար օգնություն են ստացել ԱՄՆ կառավարությունից:
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնալ Քրոուլին տեղեկացրել է, որ մի քանի հարյուր հոգու բացահայտված տեղեկությունների պատճառով վտանգ է սպառնում եւ այդ մասին նրանց տեղյալ է պահվել: Իսկ մի մասին` ավելի ապահով տեղեր անցնելու համար ԱՄՆ կառավարությունից օգնություն է ստացել:
Քրոուլին տեղեկացրել է, որ ամերիկյան պաշտոնյաներին ինֆորմացիա տվողների մեջ կան ինչպես պետական պաշտոնյաներ, այնպես էլ հասարակական ակտիվիստներ ու լրագրողներ: Խոսնակն ասել է, որ այն անձանց արարքները կարող է զայրացնել տեղական կառավարությանը կամ պաշտոնյաներին:
Փաստաթղթերում անուններն անցնող անձանց վիճակն ուսումնասիրելու համար հատուկ թիմ է ձեւավորվել, որպեսզի պարզի, թե ինչ հնարավոր վտանգներ` բռնություն, բանտարկություն կամ այլ վնասներ կարող են կրել նրանք:
Խոսնակը չի մանրամասնել, թե այս անձնանց ինպես են պատրաստվում օգնել, միայն ասել է, որ իրենք զգուշացրել են համապատասխան կառավարություններին` Wikileaks-ում անուններն անցնող անձանց վրա ճնշում չգործադրելու համար: