«Ղրղստանում իրավիճակը կայունացնելու վերաբերայլ անհետաձգելի միջոցառումների մասին» որոշման շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը Ղրղստանին նվիրել է ութ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա, տեղեկացնում է paruskg.info –ն: Նոյեմբերի 11-ին տեղի է ունենալու ավտոմեքենաների պաշտոնական հանձնումը: Արարողությանը մասնակցելու է նաև Ղրղստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Պետրոս Շահինյանը: