կարևոր
3997 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-06 12:19
Քաղաքական

Թուրքիայից հայտնում են, որ Էրդողանի և Փաշինյանի հանդիպումը Պրահայում կօգնի կարգավորել հարաբերությունները

Թուրքիայից հայտնում են, որ Էրդողանի և Փաշինյանի հանդիպումը Պրահայում կօգնի կարգավորել հարաբերությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա հետ կքննարկի երկու երկրների հարաբերությունների կարգավորման հեռանկարները։ ՏԱՍՍ-ին Անկարայի դիվանագիտական շրջանակների աղբյուրը հայտնել է, որ այն կլինի նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումը։

«Դեմ առ դեմ հանդիպումները միշտ ավելի արդյունավետ են, քան հեռախոսային խոսակցությունները: Սա միանշանակ վերաբերում է Թուրքիայի նախագահի և Հայաստանի վարչապետի առաջիկա բանակցություններին: Պրահայում կարող է առաջընթաց գրանցվել ինչպես Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագրի նախապատրաստման գործում»,-ասել է աղբյուրը։

Sabah թերթը, հղում անելով իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանը մտադիր է Փաշինյանին առաջարկել կարգավորման հարցերի շուրջ երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումները հաջորդաբար Թուրքիայում և Հայաստանում անցկացնել, այլ ոչ թե երրորդ երկրներում։ Բացի այդ, ինչպես նշվում է հոդվածում, նա հանդես կգա տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկներով։