|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն շտապ կարգով օգնություն է մոբիլիզացնում Թուրքիայի երկրաշարժից տուժածներին: Այդ մասին Twitter-ում գրառում է արել Ստոլտենբերգը։
«Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում մեր դաշնակից Թուրքիային այս սարսափելի երկրաշարժի կապակցությամբ: Ես կապի մեջ եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն այժմ օժանդակություն են մոբիլիզացնում»,- գրել է Ստոլտենբերգը։