Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի իշխանությունները Քերեջի ցենտրիֆուգների հավաքման օբյեկտի տեսախցիկներից տեղեկատվությունը կփոխանցեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) այն բանից հետո, երբ Թեհրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն: Այդ մասին հինգշաբթի ասել Է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ԱԷՄԳ-ը կհամաձայնի անհրաժեշտ համագործակցությանը, որպեսզի Քերեջ օբյեկտի տեսախցիկները մանրակրկիտ ուսումնասիրվեն (իրանական փորձագետների կողմից) տեխնիկական և իրավական, ինչպես նաև անվտանգության տեսակետից»,- IRIB հեռարձակող կորպորացիայի՝ ասել է նա։
Քամալվանդիի խոսքով՝ «դա անհրաժեշտ է, որպեսզի համոզվենք, որ այդ տեսախցիկները չեն օգտագործվի դիվերսիայի կազմակերպիչների կողմից»։ «Հենց բոլոր պատժամիջոցները չեղարկվեն, մենք կկարողանանք տեսախցիկներից տեղեկատվություն փոխանցել ԱԷՄԳ-ին»,- ասել է նա։
Փետրվարից Թեհրանը դադարեցրել է միջուկային օբյեկտների հսկողության տեսախցիկներից տեղեկատվության փոխանցումը ԱԷՄԳ-ին: Միաժամանակ, սարքավորումները շարունակում են աշխատել, իսկ տվյալները պահվում են Իրանում։ Իսլամական Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ եթե բոլոր կողմերը վերադառնան միջուկային գործարքին, տեսախցիկների տեղեկատվությունը կարող է փոխանցվել ԱԷՄԳ-ին։