Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Իրանը չի դադարեցնի կամ կասեցնի միջուկային գործունեությունը, քանի դեռ ԱՄՆ-ը չեղյալ չի հայտարարել բոլոր պատժամիջոցները և չի վերադարձել 2015-ի միջուկային համաձայնագրին: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաղչին. հաղորդում է IRNA գործակալությունը:
Նրա խոսքով՝ Թեհրանը չի պատրաստվում դանդաղեցնել միջուկային գործունեության տեմպերը, հատկապես` ուրանի հարստացման տեսանկյունից: Ավելին` ուրանի` մինչև 20% հարստացումը կընթանա ավելի արագ:
«Այս միտումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի կնքվել համաձայնագիր, որն ԱՄՆ-ին պարտավորեցնում է չեղարկել բոլոր պատժամիջոցները, և, ի դեպ, բոլորըը պետք է անհապաղ վերացվեն»,- շեշտել է Արաղչին:
Նա նշել է, որ կան նշաններ, որ ամերիկյան կողմը վերանայում է իր դիրքորոշումը, բայց Իրանը չի կարող լիարժեք գնահատել իրավիճակը մինչ բանակցությունների ավարտը: Այս գործընթացն առաջ է ընթանում, բանակցություններն ընթանում են կառուցողական մթնոլորտում: