|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Բելգիայում զույգ եղբայրները, չլինելով մահացու հիվանդ, կարողացել են հասնել էֆթանազիայի. հաղորդում է Lifenews-ը:
45-ամյա եղբայրներն ի ծնե խուլ են եղել: Իսկ մի քանի տարի առաջ նրանց մոտ տեսողության վատթարացում է նկատվել: Երբ պարզվել է, որ տեսողությունը վերականգնել հնարավոր չէ, ավելին` այն գնալով ավելի է վատանում, եղբայրները դիմել են բժիշկներին` օգնելու վերջ տալ իրենց կյանքըն, որը նրանք անիմաստ էին համարում առանց տեսողության և լսողության:
Հաշվի առնելով նրանց խնդրանքը` բժիշկները կատարում են էֆթանազիան 2012թ. դեկտեմբերի 14-ին: Սա եզակի որոշում է, քանի որ Բելգիայի օրենքը թույլ է տալիս էֆթանազիա կիրառել միայն այն դեպքում, երբ հիվանդը մահացու հիվանդ է, անտանելի ֆիզիկական ցավեր ունի և այլն: