Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թբիլիսիի հեռուստաաշտարակը վաճառվել է 110.000 լարիով (1 դոլարը` 1.66 լարի). տեղեկացնում է Վրաստանի ֆինանսների նախարարության eauction.ge կայքը:
Տեղեկատվության համաձայն` էլեկտրոնային աճուրդին մասնակցել է ընդամենը մեկ ներդրող, որը մինչ օրս չի ներկայանում: Մյուս կողմից` հայտարարվում է, որ էլեկտրոնային աճուրդի իրավունքը 4 տարի ժամկետով կվերահսկի Alfakom ընկերությունը:
Ներդրողն արդեն վճարել է 10 հազար լարի (6024 դոլար) եւ պարտավորվել է մնացած գումարը վճարել հետագայում: 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող կազմակերպությունն այսպիսով 4 տարով անցել է մասնավոր հատվածի տնօրինությանը, որը, ըստ վաճառքի պայմանագրի, ակնկալվելիք 6 միլոն 988 հազար 202 լարի եկամուտից պետությանը կվճարի 2 միլիոն 917 հազար 158 լարի 59 թեթրի:
Մետրային եւ դեցիմետրային տիրույթում հեռարձակող հեռուստաընկերություններն իրենց հեռուստահաղորդումները հեռարձակում են հիմնականում Թբիլիսիի հեռուստաաշտարակի միջոցով: «Երկիր»-ի տեղեկություններով` վրացական ընդդիմությունը եւ մի քանի մասնավոր հեռուստաընկերություններ դեմ են կառավարության այդ գործարքին, որով աշտարակը փոխանցվել է մասնավոր ընկերության կառավարմանը: