Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 14-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Երևան քաղաքի և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, քաղաքացիական պաշտպանության հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:
Զեկուցվեց, որ ՀՀ մի շարք մարզերի տարբեր համայնքներում Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվել և անցկացվել են «Աղետներին դիմակայունության օր» խորագրով ուսումնավարժություններ, գիտական ու կրթական օջախներում՝ դասախոսություններ, գույք-սարքավորումների ցուցադրություններ և այլ միջոցառումներ:
ՓԾ տնօրենի տեղակալ Հովհաննես Եմիշյանը զեկուցեց դեկտեմբերի 3-ից 7-ը ՀՀ ԱԻ նախարարությունում անցկացված INSARAG վարժանքի մասին՝ նշելով, որ վարժանքի կազմակերպման և իրականացման աշխատանքները բարձր գնահատականի են արժանացել INSARAG-ի քարտուղարության կողմից:
ՓԾ տնօրեն Արտակ Նահապետյանը ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի և իր անունից շնորհակալություն հայտնեց վարժանքի մասնակիցներին՝ հանձնարարելով միջոցառմանը ակտիվ մասնակցած փրկարարներին ներկայացնել խրախուսման:
ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Մկրտչյանը զեկուցեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 19131 զանգ, որից 80-ը՝ արտակարգ բնույթի: Ա. Մկրտչյանի խոսքով՝ շուտով ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում խուլ ու համր քաղաքացիների համար կանցկացվեն SOS համակարգից օգտվելու դասընթացներ: Այս համակարգը թույլ է տալիս հեռախոսային հավելվածի միջոցով՝ մեկ հպումով կապ հաստատել «911» ծառայություն:
ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ կապիտան Արևիկ Երիցյանը զեկուցեց, որ անցնող շաբաթվա ընթացքում գրանցվել է 10 ահազանգ, ծառայության աշխատակիցները քաղաքացիներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն:
Խորհրդակցության ավարտին Փրկարար ծառայության տնօրեն Ա. Նահապետյանը տվեց մի շարք հանձնարարականներ, որոնք մասնավորապես վերաբերում էին ծառայողական մեքենաների շահագործմանը, ՓԾ կադրային քաղաքականությանը, փրկարարների որակավորման գործընթացին, զեկուցագրերի ներկայացման ընթացակարգերին և այլն: