Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հունվարի 11-ին` ժամը 05.32-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Խնկոյան գյուղում հղի կնոջը` 1975 թ. ծնված Մ.Մադոյանին, անհրաժեշտ է տեղափոխել հիվանդանոց:
Ահազանգը փոխանցվել է 1-03 ծառայությանը, որտեղից հայտնել են, որ ճանապարհի անանցանելիության պատճառով շտապօգնության աշխատակիցները չեն կարող մոտենալ կանչի վայր:
Օգնություն ցուցաբերելու համար մեկնել է մեկ մարտական հաշվարկ: Լուսաղբյուր գյուղի մոտ ավտոճանապարհը դարձել է անանցանելի, և հրշեջ-փրկարարները ճանապարհի 7 կմ-անոց հատվածը շարունակել են ոտքով: Ժամը 07.10-ին կապ է հաստատվել Մ. Մադոյանի ամուսնու` 1977 թ. ծնված Ն. Մադոյանի հետ, ով իմանալով, որ 1-03 ծառայության կողմից որոշում է ընդունվել ծննդկանին տեղափոխել Սպիտակ քաղաքի բժշկական կենտրոն, պնդել է, որ իր կնոջը տեղափոխեն Գյումրիի բժշկական կենտրոն, ինչն անհնարին է ճանապարհի անանցանելիության պատճառով:
Ժամը 07.15-ին որոշում է ընդունվել, որ հրշեջ-փրկարարները հետ վերադառնան մաս: