Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Մայիսի 12-ին` ժամը 09.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1981 թ. ծնված Մերուժան Հարությունյանը կնոջը խեղդել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 08.00-ի սահմաններում, տանը` ննջասենյակի անկողնում, Մ. Հարությունյանը ձեռքերով խեղդամահ է արել կնոջը` 1983 թ. ծնված Հերմինե Չիլինգարյանին: Արտաքին զննությամբ Հ. Չիլինգարյանի պարանոցի շրջանում հայտնաբերվել են բռնության հետքեր: Մայիսի 13-ին Մերուժան Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մայիսի 14-ին` ժամը 21.35-ին, նա կամավոր ներկայացել է բաժին: Խափանման միջոցը` կալանք:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: