Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հանձնաժողովների ֆունկցիաներում բավականին լուրջ տեղաշարժեր են կատարվել: Օրինակ, բավականին կրճատվել են արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի գործառույթները։
«Պատճառը հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի անփորձությունն է, որը հատկապես երեւան եկավ հանձնաժողովի նախկին ղեկավար Արմեն Աշոտյանի հետ բանավեճի ժամանակ։ Այսօր արդեն արտաքին հարաբերությունների հանձնաժողովից «օտարվել» են մի շարք կարեւորագույն ոլորտներ. եթե նախկինում ԵՄ-Հայաստան համաձայնագրի աշխատանքները համակարգում էին արտաքին կապերն ու եվրաինտեգրումը` արտաքին կապերի գլխադասությամբ, ապա հիմա, ԱԺ որոշմամբ, CEPA-ն ամբողջությամբ անցել է եվրաինտեգրման հանձնաժողովի իրավասության ներքո։ Եվրասիականը եւ ռեգիոնալ ուղղությունը նույնպես հանել են արտաքին հարաբերություններից, առանձին հանձնաժողով են ստեղծում։ Հաջորդը սփյուռքի հետ կապերի կանոնակարգումն էր, որն արտաքին հարաբերություններն էր իրականացնում, հիմա այն տարել են գիտության եւ կրթության հանձնաժողովի տակ»,- ասաց «Իմ քայլի» ներկայացուցիչը:
Երբեմնի «սուպեր» հանձնաժողովից, փաստորեն, մնացել է միայն անո՞ւնը։ «Այդպես չէ, բայց այնպես էլ չէ, որ այն առանցքային է նախկինի պես։ Մեկ այլ խնդիր էլ կա. ով է լինելու ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը։ Մինչեւ վերջերս ասվում էր, որ Ռուբեն Ռուբինյանն է»: Խոսվում էր Հովհաննես Իգիթյանի մասին։ Ի՞նքն է ղեկավարելու ԵԽԽՎ պատվիրակությունը` Հովհաննես Իգիթյանն ասաց. «Անկեղծ ասած` ես չգիտեմ, պատվիրակության հարցը դեռ լուծված չէ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: